▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնացած տղամարդու հետ երբեք չեմ հանդիպել. Ելենա Բորիսենկոն՝ անվան շուրջ պտտվող խոսակցություններից

Դիտեք նաև՝

Սրտի տանիքներով հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել Ելենա Բորիսենկոն, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։ 

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով իր առաջին ամուսնությանը Բորիսենկոն նշել էր, որ ամուսինը սկզբնական շրջանում իրեն բամբակների մեջ էր պահում․
Իմ կյանքում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ իրենք բաժանման որոշումը կայացնելու պատասխանատվությունը թողել են ինձ վրա, բայց իրենք դա արդեն արել են, դա շատ բարդ է։ Իմ վերջին ընկերը, երբ կար, հիմա էլ չկա, դա ուղիղ մեկ տարի առաջ էր, իրեն ասացի՝ երբ չես սիրում, չես դավաճանում, մարդը դավաճանում է այն ժամանակ, երբ սիրում է ու ինքը ընկավ հիստերիայի մեջ։ Ես նայեցի իրեն ու ասացի՝ փաստորեն դու ինձ սիրում ես ու դավաճանում ես։ Այդ պահին հիշեցի, որ երբ ամուսինս եկավ տուն, ես ձևացրի, որ քնած եմ, նա գրկեց ինձ ու ես այդ պահին շրջվեցի ու ասացի՝ դու ինձ դավաճանե՞լ ես։
Հաղորդման ընթացքում պարզվել էր նաև, որ դերասանուհու ամուսինը կյանքի ինչ-որ էտապում տարվել է խաղերով, ինչի պատճառով էլ կորցրել են քաղաքի սրտում գտնվող իրենց բնակարանը։
Երբ քեզ թվում է, որ քո ինտուիցիան քեզ ամեն ինչ ասում է և դու գիտես ճշմարտությունը, բայց ինքնակամ այդ վարդագույն ակնոցը դնում ես աչքերիդ ու ասում ես ամեն ինչի մեջ պետք է գեղեցիկը տեսնեմ, ախր դու ես որոշել իր մեջ լավը տեսնել, դու ես որոշել իրեն տանել մի տեղ, որտեղ ամեն ինչ մաքուր է ու պայծառ։ Ես եմ մեղավոր, որ մեծ պահանջներով եմ ապրում, և պահանջում եմ մեկից ազնվություն, ավ ազնիվ չի։ Մի օր ինձ ասացին ես քեզ սիրում եմ 17 տոկոսով։ Ու երբ մենք բաժանվեցինք ու ես բացեցի իր հեռախոսը, հասկացա, որ այդ 17-ը շատ էր, որ այդ ամենի մեջ տեղավորվել էր։ Երբ անընդհատ ինչ-որ բաներից կառչում ես, ասում ես՝ սա ինձ հետ չի կատարվելու, ես սա չեմ անում։ Ինձ 2 բանի համար են պիտակավորել։ Ես լեսբիանկա չեմ ու ես երբևիցե ամուսնացած տղամարդու հետ չեմ հանդիպել։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ դա իր ամուսինն է, ապա պետք է ամուսնուն հարց տան։ Երբ քո հետ կատարվում են ինչ-որ բաներ, որ քեզ համար դա աշխարհի վերջն է, մարսելի չի։ Ցավը, ատելությունը, վիրավորանքը կանցնի, բայց հիասթափությունը երբեք չի անցնի։ Հիասթափությունը կոչնչացնի և լավ և վատ հիշողությունները, կբաժանի քեզ այդ մարդուց։
Դերասանուհին նաև նշել էր, որ այս շրջանում առողջական խնդիրներ ունի, որոնո բավականին լուրջ են։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее