PastInfo-ն գրում է.34-ամյա Արթուրը կնոջը ծեծել է` ուշ ժամին տուն վերադառնալու համար:
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը 2015թ. հունվարի 18-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի թիվ 1 շենքի դիմաց, ուշ ժամի տուն վերադառնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով 2 անգամ հարվածել է իր նախկին կնոջ դեմքին և գլխին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
34-ամյա Արթուր ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: