ԱՄՆ-ում 37 ամսվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Արմեն Ղազարյանը: Վերջինը պարտավորված է վճարել 60 հազար դոլար տուգանք, իսկ պատիժը կրելուց հետո երեք տարի ոստիկանության հսկողության տակ կլինի:
«Լենտա»-ի փոխանցմամբ` Արմեն Ղազարյանը մեղադրվում է դրամաշորթության մեջ: Նա հայտնի` «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման անդամ է, որի անդամ հանցագործներին հաջողվել է շուրջ 100 մլն դոլար յուրացնել` «Մեդիքեյր» առողջապահական ծրագրի հիմնադրամներից:
Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով: Բնակվում է ԱՄՆ-ում 1996թ. և ստացել է փախստականի կարգավիճակ՝ պնդելով, թե հայրը զոհվել է Ադրբեջանում ազգային բախումների ժամանակ: Քննությունը պարզել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Արմեն Ղազարյանի հավանաբար արտաքսում է ապասվում: