▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ մեկնելս դրա հետ կապ չունի․ Արփի Գաբրիելյան

ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ էին մեկնել մի շարք արտիստներ: Երկրպագուների աչքից չէր վրիպել, որ մի քանի հայ երգիչ-երգչուհիներ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հրավիրված չեն եղել այս մրցանակաբաշխությանը: Նրանցից են, օրինակ` երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, Արփի Գաբրիելյանը, Լիլուն, Միհրան Ծառուկյանը, Լենա Ղազարյանը և ուրիշներ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ  կապ է հաստատեց Արփի Գաբրիելյանի հետ:

«Մեզ հետ զրույցում Արփին նշեց, որ իր ԱՄՆ մեկնելը մրցանակաբաշխության հետ կապ չունի:

Այն հարցին, թե ինչն է պատճառը, որ գտնվելով ԱՄՆ-ում չի մասնակցել Dolby թատրոնում, տեղի ունեցած հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը, Արփին նշեց.

«Ես ԱՄՆ-ում եմ ինձ համար շատ կարևոր՝ «Բախտի Տերը » ֆիլմի ցուցադրությանը ներկա լինելու համար, Ամանորին այստեղ ելույթ ունենալու համար և ոչ թե մրցանակաբաշխությանը մասնակցելու համար»:

Այն նկատառմանը, որ Արփին ու ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը, ոչ պակաս ակտիվ են եղել, ու հետևաբար չհրավիրվելը ասեկոսեների առիթ է հանդիսացել,  որ կա կոնֆլիկտ համերգի կազմակերպիչների և իրենց միջև, երգչուհին չցանկացավ պատասխանել:

Որքանով է անսպասելի նման վերաբերմունքը զույգի հանդեպ, այնուամենայնիվ, սա այն էր, ինչ երգչուհին ցանկացավ պատմել»,-գրում է սկզբնաղբյուրը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее