Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Օpel մակնիշի 34 AN 129 համարանիշի, Երևան քաղաքի Մանուշյան փողոցի բնակիչ, Արա Մարգարյանի վարած Օpel մակնիշի 30 ՕՏ 211 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանի ուղևորներ, Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ, 47-ամյա Սամվել Քելուկյանը, 18-ամյա Սթիվ Քելուկյանը և 41-ամյա Նելլի Կարապետյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում, երբ հրշեջները հոսանքազրկում էին Օpel մակնիշի 34 AN 129 համարանիշի ավտոմեքենան, մի երիտասարդ խոչընդոտում էր փրկարարների աշխատանքները, իսկ երբ ՃՈ աշխատակիցները նրան հորդորում էին, որպեսզի չխանգարի, նա հայհոյանքներ և սպառնալիքներ էր հնչեցնում փրկարարների, ոստիկանների հասցեին: Նրա ընկերը, որը նույնպես դեպքի վայրում էր, ում դեմքին արյան հետքեր կային, կասկածներ էին առաջացնում, որ երկուսն էլ նշված Օpel-ի՝ որը բախվել էր հաստաբուն ծառին՝ մեջ են եղել: Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ ՃՈ աշխատակիցներն ու փրկարարները այդ երիտասարդին, որի վրայից «բուրում էր » խմիչքի հոտը, տևական ժամանակ չէին կարողանում հանդարտեցնեին, որպեսզի նա իրեն լկտի և անպարկեշտ չպահի: Արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ աշխատակիցները հետապնդելով նրան՝ կարողացան բերման ենթարկել Ոստիկանություն, որտեղ պարզվեց, որ նա Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Ռոման Սադոյանն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում