▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամիո բանկ»-ից Աֆղանստան 1 միլիոն դոլար  է փոխանցվել․ Վարդան Ղուկասյան

««Ամիո բանկ»-ից(նախկինում «Հայբիզնեսբանկ») Աֆղանստան 1 միլիոն դոլար  է փոխանցվել»,-այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։ «Ո՞նց ա ստացվել, ի՞նչ էիք ուզում ներմուծեիք Աֆղանստանից՝ ipho՞n, կահու՞յք, բժշկական սարքավորումնե՞ր․․․ պարզ չի՞, թե ի՞նչ են ուզում ներմուծել Աֆղանստանից»։

«Ժամանակին այս բանկը պատկանում էր Վիտալի Գրիգորյանցին՝ Ուկրաինայում վառելիիքի մագնատ․․․Ես էդ բանկի անունը փոխելու եմ, «Պովիա» եմ դնելու,ուկրաիներեն նայեք, թե ի՞նչ է նշանակում, բերելու են էդ բանկի վրա գրեն․․․»,-ասել է Վարդան Ղուկասյանը՝ նաև նշել, որ այդ բանկը հրաժարվել էր իրենց կուսակցության հաշիվը բացել․  «Երևի վախեցել են, բայց Աֆղանստան մեկ միլիոն դոլար փոխանցել չեն վախեցել»,-նշել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ու  ավելացրել, որ նշված բանկի խորհրդի անդամ է նաև «ՄԼ Մայնինգ»-ի սեփականատեր Դավիթ Սուքիասյանը, իսկ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանն էր դարձել «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее