▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը Grammy-2024-ին՝ Խոսրով Մելքոնյանի զգեստով

Ամերիկյան հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը Grammy-2024-ին՝ Խոսրով Մելքոնյանի զգեստով․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Կիրակի՝ 2024 թվականի փետրվարի 4-ին Լոս Անջելեսում անցկացվել է  երաժշտական Գրեմմիի ամենամյա մրցանակաբաշխությունը, որին հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը ներկայացել է հայազգի դիզայներ Խոսրով Մելքոնյանի զգեստով։ Ինստագրամյան իր էջում երգչուհին կիսվել է լուսանկարներով՝ գրելով․ «Ոգեշնչված Բոտիչելլիի «Վեներայի թագավորությունը» կտավով՝ Խոսրովը ստեղծել է այս ապշեցուցիչ զգեստը, որի հիանալի անվանումն է «Ծառ»: Իմ երաժշտական ճանապարհորդությունը կապված է եղել սերմեր ցանելու և դրանց աճը տեսնելու հետ: Անկախ արվեստագետի աճը ներկայացնելու համար մենք ընտրեցինք ծառը՝ ցույց տալու համար, թե ինչպես ենք մենք ծաղկել այս ոլորտում: Շնորհակալություն Խոսրովին այս հրաշալի արվեստի գործի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее