«Այսօր Հայկական Ժամանակ օրաթերթը լուր էր տպագրել, համաձայն որի` Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակի մերձակայքում ոստիկանության կողմից փակվել է ճանապարհը, քանզի պետք է անցներ Երկրի ղեկավարի ավտոշարասյունը: Համաձայն թերթի' պիկ ժամի պատճառով հսկայական խցանում է առաջացել, իսկ վարորդները սկսել են «ՍԻԳՆԱԼ» տալ և մեծ աղմուկ է բարձրացել: Լուրի ճշմարտացիության մասին չեմ ցանկանում խոսել, բայց «օգտվելով» առիթից ասեմ, որ քաղաքացիների շատ անհարմարություն է պատճառում հատկապես մայրաքաղաքի կենտրոնում մեր բարձրաստիճան պաշտոնյաների տեղաշարժի ժամանակ փակվող փողոցները: Իհարկե ես հասկանում եմ, որ կան անվտանգության հարցեր, իհարկե նախագահի և էլի երկու հոգու տեղաշարժը պետք է լինի նախապես մասնակիորեն փակվող փողոցներով, սակայն Հայաստանում փողոցներ են փակվում այնպիսի պաշտոնյաների համար, ովքեր մեղմ ասած տեղներով ԱԴԱՄԱՆԴ էլ դառնան, ոչ ոք նրանց չի էլ ուզի վնաս տա, մեզ մոտ պաշտպանության նախարարի համար ճանապարհ չեն փակում, բայց ճանապարհ են փակում իր անցյալով ու ներկայով բավական անհետաքրքիր մարդու համար: Օրինակ շատ են Դեմիրճյան փողոցի բնակիների բողոքները, ովքեր ամեն առավոտ զարթնում են ՄԻԳԱԼԿԵՔԻ ձայներից: Սա սխալ մոտեցում է և պետք է մեր երկրում քաղաքացին հնարավորինս քիչ զգա անհարմարություն: Սա հարցի մեկ կողմն է, մյուսն էլ այն է, որ քաղաքացիենրը սկսում են զայրանալ ու հայհոյել բարձրաստիճան պաշտոնյաների այն պատճառով, որ վերջիններիս արարողակարգի, կամ անվտանգության աշխատակիցները առանձ ղեկավարի գիտության սկսում են ինքնագլուխ խստություններ անել և դա ժողովրդի կողմից ընկալվում է որպես ղեկավարի պահվածք, այնինչ շատ հաճախ ղեկավարներն այդպես էլ տեղյակ չեն լինում կատարվածների մասին: Ասածն այն է, որ ամեն մեկի համար ճանապարհ մի փակեք ու ամեն մեկին ուղեկցող մեքենա մի տվեք հարգելի ղեկավարություն»: