ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «330 բալիստիկ հրթիռ ու դռոններ արձակած Իրանն ու 326 թիրախ խոցած Իսրայելը: Էդ, որ գրում եք ասեց ու արեց, կներեք էլի, բայց ի՞նչ արեց: Անհաջող գործողություն ա իրականում եղել Իրանի կողմից: Մեղմ ասած՝ անհաջող: Մեծամասամբ Իրանի արձակած հրթիռներն ու դռոնները խոցվել են Սիրիայի ու Հորդանանի օդային տարածքում:
Հ.Գ. Ամեն ինչ կսկսվի, եթե Իսրայելը պատասխանի»։
***
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն ականատեսն ենք Մերձավոր Արևելքում ծավալվող նոր, ավելի վտանգավոր ռազմական հակամարտության: Իրանը հարվածում է Իսրայելին: ԱՄՆ և նրա արևմտյան դաշնակիցները Իսրայելի կողմն են և համատեղ գործում են իրանական դրոնները ոչնչացնելու համար: Մոսկվան և Պեկինը պարզ է, որ չեն համագործակցելու Արևմուտքի հետ: Այս մեծ բախումը Հայաստանին շատ մոտ է: Մեր ազգային շահը թելադրում է պահպանել առավելագույն չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է, Արևմուտքի հետ մերձենալու քաղաքական գիծը բավականի խորացրել են ներկա իշխանությունները, ՌԴ-ն դեռևս ֆորմալ առումով մեր դաշնակիցն է, չհաշված տնտեսական և էներգետիկ կախվածությունը: Ադրբեջանը կօգտագործի ցանկացած նպաստավոր իրավիճակ տարածքներ գրավելու համար: Ոչ ոք այս իրադրության մեջ չի կարող ամբողջովին երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Անհրաժեշտ է, որ բոլոր մակարդակներում բացառել այս կամ այն կողմին վերաբերվող դրական կամ բացասական մեկնաբանություններն ու որակումները: Խոսքս վերաբերվում է հատկապես պետական այրերին և մամուլին: Չեզոքություն և կրկին չեզոքություն: Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում իրադարձությունները մեկնաբանելիս: Մեր վտանգված հայրենիքը իրավունք չունենք այլևս նոր փորձությունների տանելու: Ոչ մի հակաքաղաքականություն, մեր ապագան մեր չեզոքության մեջ է»։
|
***
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի հարձակումը Իսրայելի վրա մի քանի ասպեկտով է առանձնահատուկ: Սա պատմության մեջ ամենամասշտաբային անօդաչուների հարձակումն է և պատմության մեջ առաջին անգամ Իրանն իր տարածքից է հարձակում գործում Իսրայելի վրա:
Աշխարհը սենց խառն ա եղել մեկ էլ Երկրորդ համաշխարհայինին»։
***
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իսրայելի դեմ հաջողված գործողության ավարտի մասին․ Իրանը մտադիր չէ այն շարունակել, փոխանցում է РИА Новости-ն։ «Սակայն, եթե անհրաժեշտություն լինի, զինված ուժերը կգործեն»,- հավելել է Մոհամմադ Բաղերին։ Նշվում է, որ գործողության թիրախը եղել է իսրայելական ավիաբազան և տեղեկատվական կենտրոնը։
***
Իսրայելի պատասխանը Իրանի հարձակմանը կհամակարգվի դաշնակիցների հետ, այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ Իրանը գիշերվա ընթացքում ավելի քան 300 ԱԹՍ և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
***
|
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ միասին օգնել են Իսրայելին՝ հետ մղել Իրանի և իրանամետ ուժերի օդային հարձակումը, փոխանցում է CNN-ը։
«Մեր գործընկերությունը միշտ սերտ է եղել, բայց այսօր այն դրսևորվել է շատ անսովոր ձևով»,- ասել է Հագարին՝ այլ մանրամասներ չհայտնելով։
The Times of Israel-ը նշում է, որ Հորդանանը նույնպես օգնել է խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը։
***
|
ՌԴ ԱԳՆ-ն հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել․ «Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արևելքում, հատկապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չլուծված լինելը, որոնք հաճախ սրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնեն լարվածության աճի։ Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ակնկալում ենք, որ տարածաշրջանի երկրներն առկա խնդիրները կլուծեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասվում է գերատեսչության հայտարարության տեքստում։
***
|
Իրանը կիրակի գիշերը հարձակվել է Իսրայելի վրա՝ իր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իբրահիմ Ռաիսին․ «Այս միջոցը, որը Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է, պատրաստվել և իրականացվել է ի պատասխան սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների՝ ԻԻՀ օբյեկտների ու շահերի դեմ, հատկապես՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակման»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի։
***
|
Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա ու զսպվածության կոչ անում, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահին։ Վերջինի խոսքով՝ դաշինքն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը․ «Չպետք է թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից»։
|
***
Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են…
Իրոք, Իսրայելը և ԱՄՆ-ն մի ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ արեցին Իրաքի, Հորդանանի ու Իսրայելի օդային տարածքում, որի նպատակը իրանական թռչող սարքերի որսն էր: Ընդհանուր առմամբ ոչնչացվեցին մի քանի հարյուր իրանական հարվածային միջոցներ, յուրայինները լավ պրակտիկա ստացան, իսկ հետախուզությունն էլ անգին տեղեկություններ հավաքեց իրանական հարվածային միջոցների մասին: Թեհրանում ևս կարող են գոհ լինել՝ յուրայինների համար լավ, թեև թանկարժեք հրավառություն կազմակերպեցին՝ ցույց տալով սեփական «անսասան վճռականությունը», քանզի տեղում քչերը կխորանան այն բանում, որ իրականում սա ցույց տվեց իրանական կողմի ՀԵՆՑ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ի համեմատ Արևմուտքի:
Ողջույն երեկ հրճվանք ապրող իրանամոլներին, որոնք այսօր հիասթափված շուրջբոլորն են նայում: ՈՏՔԻ ԵՄ ԿԱՆԳՆՈՒՄ և ՀԱՐԳԱՆՔՈՎ ԳԼԽԱՐԿՍ ԵՄ ՀԱՆՈՒՄ Արևմուտքի ուժի առջև՝ լայն իմաստով: Նեթանյահուն կփորձի խաղարկել այս հանգամանքը Իրանի դեմ, սա իրեն շատ պետք է, և Մերձավոր Արևելքը կշարունակի բախվել շահերի սովորական շրջապտույտում: Սա վատ էր նաև Կիևի համար՝ Արևմուտքում առանց այդ էլ արդեն շատերն են ուզում «թռնել» ուկրաինական թեմայից և ահա՝ հիանալի առիթ է ուկրաինացիներին ասելու. «Կներեք, մենք գնացինք, ավելի կարևոր գործեր կան»:
Մեզ համար` լավ էր, որ Իրանը չպայթեց և տարածաշրջանը չայրվեց, բայց… ՄԵՆՔ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ:
Բարի կիրակի բոլորին»:
***
|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։
Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։
Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։
Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը` իր հովանավորների օժանդակությամբ, հիմա նաև` Իրանը։
Թեպետ դեռ վաղ է ուղիղ մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը»։
***
|
Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրում է New York Times-ը:
Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են այն մտքին, որ այդ մտքից պետք է ետ կանգնել:
|
|