▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչ այնքան ահավոր էր»․ Հասմիկ Խոջյանը՝ «White Shorja»-ի մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինսթագրամյան իր էջում օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել Սևանի հանգստյան գոտուց․ «Որոշել էինք մեր ընկերների հետ լավ օր անցկացնել, FB-ով գովազդ տեսանք, որը շաաատ գայթակղիչ էր, հավատացինք և մեր սպասելիքները, մեղմ ասած, չարդարացան»,- գրել էր դերասանուհին՝ տեսանյութում ներկայացնելով հանգստյան գոտու դրական ու բացասական կողմերը․ «Նեղանալ չկա, բացասականը գերակշռում էր»,- նշել էր նա։
Մեկնաբանության բաժնում գրառմանն արձագանքել էր «White Shorja»-ի ինսթագրամյան էջը՝ անդրադառնալով միայն դերասանուհու մատնանշած մեկ թերությանը, այն է, որ գովազդում խոստացված «շամպայն փարթին» ևս տեղի չի ունեցել․ «Հասմիկ ջան, ցավոք Դուք ստում եք ու ապատեղեկատվություն եք տարածում: Մեզ մոտ իհարկե եղել է շամպայն փարթին ու շատ-շատ լավ է անեցել, բոլորը հաճախորդները շատ գոհ էին»:
Դերասանուհին արձագանքել է այդ մեկնաբանությանը․ «Ամեն ինչն այնքան ահավոր էր, նույնիսկ իմ նկարագրածից ավելին, որ եթե նույնիսկ տեղի է ունեցել երեկոյան ժամին, ապա անհնար էր սպասել այդքան երկար սպասարկողների մունաթի ընկերակցությամբ։

Կկխնդրեմ կարդալ բոլոր նրանց մեկնաբանությունները, ովքեր եղել են ձեզ մոտ և անիմաստ չզրպարտել։

Նաև կարող եք անդրադառնալ մաքրությանն ու սպասարկման որակին (որոնց բացակայությունն ապացուցող հոլովակները չտեղադրեցի՝ ձեր շահերից ելնելով), ինչպես նաև սննդին, որոնց մասին հասկանալի պատճառով լռեցիք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее