▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամաչկոտ տղերքը դարձել են շատ անամոթ տղերք. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին

Ամաչկոտ տղերքը դարձել են շատ անամոթ տղերք, Ավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով ՔՊ-ականների մասին։

Նա նշել է, որ չպետք է թողնել օտար տարրերը գան ու բույն դնեն Հայաստանում։

«Ուժեղ Հայաստանն աշխատանքով է լինելու»,- նշել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

***

Եթե չենք գնում ընտրության, այդ ձայնը գնում է Նիկոլ Փաշինյանին, ավանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մեզ պետք չէ խառնակչություն, մենք պետք է կրկին կարողանանք իրար հետ համերաշխ ապրել»,- ասաց նա:

***

«Հայաստանը եղել է աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկը: Չնայած 8 տարում կրկնապատկվել է հանցագործության մակարդակը, բայց էլի մնացած երկրների համեմատ անվտանգ է: Հիմա պատկերացրեք` ինչ կլինի, եթե օտար տարրը բերեն Հայաստան: Մենք գիտենք` ինչ կլինի: Եվրոպայի կենտրոնում, այդքան զինվորականների մեջ մի հայ զինվորականի չկարողացան պաշտպանել ադրբեջանցու ագրեսիայից: Մեզ այս ծայրամասում, Կովկասի խորքերում ո՞նց են պաշտպանելու: Գալու են, նկարվեն, ցավակցություն հայտնեն, մի հատ հուզիչ ելույթ ասեն ու գնան: Մենք պետք է մեր հարցը լուծենք. չենք թողնում` օտար տարրերը մուտք գործեն մեր երկիր, ու գիշեր-ցերեկ աշխատում ենք մեր հայրենիքի բարեկեցության համար: Ամսի 7-ն առաջին քայլն է»,- Ավանում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее