shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղում ձորն է ընկել Infiniti մակնիշի ավտոմեքենա և վարորդին գրեթե 90 տոկոս այրվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պատմել են, որ Ա. Մկրտչյանը Ալվարի գյուղապետն է և մինչ վթարը նրա կինը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Վերջիններս այս պահին գտնվում են վիրահատարանում:
Գյուղացիներն ասել են նաև, որ Ա. Մկրտչյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց, որից հետո դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում