«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»,- այս մասին օրեր առաջ ՔՊ նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն ու պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ երաշխիքը Սահմանադրության փոփոխությունն է, ասել է. «Համար մեկ երաշխիքն այն է, որ կա՛մ նախատեսվող խաղաղության պայմանագրում, կա՛մ Սահմանադրությունում որոշակի դրույթ պիտի լինի, որ Հայաստանը երբեք չի բարձրացնելու Արցախի խնդիրը: Հաջորդ երաշխիքը, որ Ադրբեջանը կուզի՝ չպիտի նշվի՝ ՀՀ տարածքն այն տարածքն է, որ կար մինչև 2022-ի սեպտեմբեր. այն, ինչ Ադրբեջանը գրավել է, Հայաստանը կճանաչի որպես Ադրբեջանի տարածք»,- նշել է Բագրատյանը: Վերջինի խոսքով՝ հնարավոր է Սահմանադրությունում ամրագրվի փոքրաթիվ բանակ ունենալու կամ ընդհանրապես չունենալու՝ Ադրբեջանի պահանջը. «Առհասարակ, Ալիևը մի բան որ ուզում է անի, զանգ է տալիս, ասում՝ դու վեր կաց, որպես քո առաջարկ ներկայացրու»,- հայտարարել է նախկին վարչապետը: |
«Ալիևն իր ուզածն անելու համար զանգում, ասում է՝ վեր կաց, որպես քո առաջարկ ասա». Հրանտ Բագրատյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet