Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Սանահին թաղամասում, քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից հանել են 11-ամյա Դ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: