Մտահոգիչ են Հայաստանի էլիտաների որոշ մասի տրամադրվածությունը և կատարվող իրադարձությունները: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով: «Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- հավելել է նա: |
Թարմացված․ Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: «Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են: Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ դիմումների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարությունը որևէ պաշտոնական դիմում չի ստացել Երևանից՝ կազմակերպությանը անդամակցությունը կասեցնելու մասին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: |
«Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet