Մենք ականատես ենք լինում Հայաստանին միակողմանի աջակցության փաստերի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ նման քայլն անընդունելի է այն երկրների կողմից, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում իրենց միջնորդ են անվանում։
***
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել. «Հայաստանի Սահմանադրության մեջ և իրավական փաստաթղթերում հավակնություններ կան ադրբեջանական հողերի նկատմամբ, դա պետք է լուծվի»,- ասել է Բայրամովը։ |