▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակի սպանությունը կատարել են ամուսիններով. նոր մանրամասներ

 

Աջափնյակում օրեր առաջ տեղի ունեցած դաժան սպանության մեջ մեղադրվում են Երիցյան ամուսինները։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դաժան սպանությունն սկիզբ է առել նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ առաջացած վիճաբանությունից:
 
Հունվարի 31-ին առավոտյան ամուսիններ Բախշի և Էլմիրա Երիցյանները, ոմն Ռաֆիկ Մկրտչյանի ավտոմեքենայով Հրազդանից ուղևորվել են Աջափնյակում բնակվող 69-ամյա Արշավիր Բարսամյանի տուն՝ նրա հետ նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ զրուցելու:
 
Հարցերի պարզաբանումը քաղաքակիրթ ձևով չի ստացվել, վիճաբանություն է առաջացել և Բախշի Երիցյանը «գործի է դրել» մուրճը,  բազմաթիվ հարվածներ հասցնելով Արշավիր Բարսամյանի գլխի և դեմքի տարբեր մասերին:
 
Ստացած հարվածներից տղամարդն ընկել է մահճակալին և օգնություն կանչելու նպատակով բղավել, սակայն այստեղ էլ Էլմիրա Երիցյանն է գործի անցել՝ մարմնով ընկել է նրա վրա, բռնել, իսկ ամուսինը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ Արշավիր Բարսամյանին դիտավորությամբ զրկելով կյանքից:
 
Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով սպանված տղամարդու տանը գտնվող 3 անձինք դիակի ձեռքերից և ոտքերից բռնելով տեղափոխել են խոհանոց՝ դիակը բնակարանի նկուղում թաքցնելու նպատակով, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Երիցյան ամուսինները կալանավորված են եւ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Աջափնյակում օրեր առաջ տեղի ունեցած դաժան սպանության մեջ մեղադրվում են Երիցյան ամուսինները։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դաժան սպանությունն սկիզբ է առել նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ առաջացած վիճաբանությունից: Հունվարի 31-ին առավոտյան ամուսիններ Բախշի և Էլմիրա Երիցյանները, ոմն Ռաֆիկ Մկրտչյանի ավտոմեքենայով Հրազդանից ուղևորվել են Աջափնյակում բնակվող 69-ամյա Արշավիր Բարսամյանի տուն՝ նրա հետ նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ զրուցելու: 

Հարցերի պարզաբանումը քաղաքակիրթ ձևով չի ստացվել, վիճաբանություն է առաջացել և Բախշի Երիցյանը «գործի է դրել» մուրճը,  բազմաթիվ հարվածներ հասցնելով Արշավիր Բարսամյանի գլխի և դեմքի տարբեր մասերին: Ստացած հարվածներից տղամարդն ընկել է մահճակալին և օգնություն կանչելու նպատակով բղավել, սակայն այստեղ էլ Էլմիրա Երիցյանն է գործի անցել՝ մարմնով ընկել է նրա վրա, բռնել, իսկ ամուսինը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ Արշավիր Բարսամյանին դիտավորությամբ զրկելով կյանքից: Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով սպանված տղամարդու տանը գտնվող 3 անձինք դիակի ձեռքերից և ոտքերից բռնելով տեղափոխել են խոհանոց՝ դիակը բնակարանի նկուղում թաքցնելու նպատակով, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Երիցյան ամուսինները կալանավորված են եւ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее