Փետրվարի 12-ին, Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում մրցանակաբաշխություն էր, որի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ:
Առաջին շարքում նստած էին հայ ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Միջոցառման ամենաթեժ պահին վերջիններիս նստարանը կոտրվեց, և նրանք վայր ընկան:
shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հասցրել է հավերժացնել այդ «պատմական» պահը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ եթե Յուրի Վարդանյանն ինքնուրույն բարձրացավ ընկած տեղից, ապա պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին գետնից բարձրացրին կանայք, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի ռեկտորը, իսկ Յուրի Սուվարյանի ընկնելու պահը կանխվեց նրա հետևում գտնվող դատավոր Սերժիկ Ավետիսյանի շնորհիվ, ով ափերով բռնեց ակադեմիկոսի նստուկը:
Աժ պատգամավորը, Նախագահի խորհրդականն ու համալսարանի ռեկտորն ընկել են նստարանից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet