Lragir.am-ը գրում է, որ երեկ Քիմ Քարդաշյանն ու նրան ուղեկցողները ընթրել են Հյուսիսային պողոտայում գտնվող Պրովանս ռեստորանում, որտեղ նրանց հետ եղել է ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով ըստ տեղեկությունների՝ երկժամանոց ընթրիքի համար Քիմ Քարդաշյանին վճարել է ընդամենը 300 000 դոլար: Սա, իրականում, Քիմ Քարդաշյանի կողմից ազգասիրության մեծ դրսևորում է:
Իհարկե, նժդեհականների հին գվարդիայում կգտնվեին մարդիկ, ովքեր հանուն ազգային նպատակների և Ցեղասպանության զոհերի հիշատակի կվճարեին շատ ավելին, ինչպես վերջերս դա արել էր Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ վճարելով 1 միլիոն դոլար: Փաստորեն, դեռ նույնիսկ Արարատը չտեսած, Քիմ Քարդաշյանն իր հայրենակիցների համար, որպես նախնիների հոգու կանչ, հայտարարել է 70 % զեղչ:
Բայց, ԱԺ պագամավոր Լևոն Մարտիրոսյանը դաժան է գտնվել ոչ թե իր միջոցները քամուն տալու հարցում` մեկ ընթրիքի համար Քիմին վճարելով 300 000 դոլար, այլ որ անարգել է իր կուսակից Արտաշես Գեղամյանին: Մամուլի հրապարակումների համաձայն, Սերժ Սարգսյանը 2003 թ. նախագահական ընտրություններում Արտաշես Գեղամյանի մատուցած ծառայությունները գնահատեց հենց այդքան, որքան Լևոն Մարտիրոսյանը՝ Քարդաշյանի հետ մեկ ընթրիքը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում