Մարտի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում 2 BMW-ներ չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները «դրիֆտ» են անում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Արթիկ քաղաքի բնակիչ 22-ամյա Նոյ Վարագյանը, ով եղել էր 23 ՏՏ 103 համարանիշի ավտոմեքենայով, և Երևանի բնակիչ 22-ամյա Ալեն Մանուկյանը, ով եղել էր 01 XX 647 համարանիշի ավտոմեքենայով։
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վարագյանը ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի որդին է: