Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասի 1/1 Ա շենքի բակում կնոջ դի կա:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել Ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ 62-ամյա Լ. Ս.-ն էր և, ըստ հարևանների պատմածի, կինն ինքնասպան է եղել՝ բարձրությունից իրենց ցած նետելով:
Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ-փորձագետը, ինչպես նաև դատական բժիշկը:
Աերացիա թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի. ըստ հարևանների՝ տեղի է ունեցել ինքնասպանություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet