▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրիանա Գալստյանը նշանադրվե՞լ է

Դիտեք նաև՝

Ժամանակին դերասանուհի Ադրիանա Գալստյանին հաճախ կարելի էր տեսնել հեռուստաէկրաններին։ Նա պարբերաբար իր մասնակցությունն էր ունենում ամենառեյտինգային նախագծերում և բավականին կարճ ժամանակում սիրվել էր լսարանի կողմից։

Վերջին շրջանում, սակայն, Ադրիանան հեռուստատեսային դադարի մեջ է, նրա մասնակցությամբ նոր նախագծեր չկան, փոխարենը՝ դերասանուհին շատ ակտիվ է ինստագրամյան իր էջում, որտեղ էլ հետևորդների հետ կիսվբւմ է հրապարակումներով ու նորություններով։

Եվ այսօր Ադրիանան ինստագրամյան որ էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ ձախ ձեռքի մատնեմատին մատանի է կրում։ Հրապարակմանը կից Ադրիանան գրել է.

«Դետալներ»։

Սա թույլ է տալիս մտածել, որ դերասանուհին նշանադրվել է և այսկերպ ակնարկում է կարգավիճակի փոփոխության մասին։ Հավելենք նաև, որ Ադրիանայի նախկին լուսանկարներում մատանին նկատելի չէ։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее