▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին:
Դեռ ամիսներ առաջ, ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Փաշինյանի հրահանգով, որի մասին իր «ցուցմունքներում», ըստ ադրբեջանական մամուլի, խոստովանել է Հարությունյանը:
Խնդիրն այն չէ, որ Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն` կկորզեն, լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով:
Սակայն այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ:
Դեռ չեմ խոսում Փաշինյանով Հայաստանին տարբեր դրվագներով միջազգային քաշքշուկների մեջ ներքաշելու խնդրին:
Հատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտի կենդանու տեղ դնողներին:
Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու է առավելագույնս պոկել Հայաստանից` մեզ զրկելով ինքնուրույնությունից և կենսունակությունից»:

***

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էլ գրում է․ «Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվում մեկնարկած դատավարության ժամանակ Արայիկ Հարությունյանը խոսք ա խնդրել, ներողություն է խնդրել ադրբեջանցիներից Գյանջայի հրթիռակոծության համար, հայտարարելով որ ինքը չի տվել դրա հրամանը, ինքը ոչ դրա իրավունքն ա ունեցել, ոչ էլ համապատասխան լիազորություններ, ինքը ընդամենը տարածել է հայտարարություն, ինչի համար զղջում է։ Ինչ ա սա նշանակում։ Այն որ ադրբեջանցիները Նիկոլին հասկացնում են, որ եթե ինքը հլու հնազանդ չշարունակի կատարել իրենց բոլոր պահանջները, ապա կհայտնվի Բաքվում, Արայիկ Հարությունյանի կողքը, ու կպատմի թե ով ու ոնց ա տրվել Գյանջայի հրթիռակոծության հրամանը...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее