«Անկախության գոյության ողջ ընթացում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետը՝ արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: «Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, ես դրանց հրապարակավ արձագաքել եմ: Մեր հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում, առաջին՝ որ եթե ՀՀ-ը պատրաստ չի ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, ու երկրորդ հարցադրումն այն է՝ ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, (որը 47 կմ է, նկատի է առնվում ՀՀ հարավը, եթե երթուղին այդպես անցնի), տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ: Մենք էս արձագանքին պատասխանում ենք՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է անցումը, նույն պայմաններով ՀՀ-ը է պատարաստ տալ»,- ասաց Փաշինյանը: Արթուր Խաչատրյանը նշեց, որ կոռեկտ չէ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ համեմատել Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ. «Դուք ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենը Ադրբեջանը կճանաչի սա, ճանապարհի հարցը կլուծենք և այլն, Ադրբեջանն ասաց՝ ինքը դա չի ընդունում: Ստացվեց՝ ամբողջ բանակցային գործընթացից Ադրբեջանը պոկեց ճանաչումը, փոխարենը ոչինչ չտվեց, ու շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությոը: Երբեք ՀՀ-ի նկատմամբ էսքան ագրեսիվ ու անհարգալից չի խոսել: Ստեղծված իրավիճում ի՞նչ հակաքայլ եք առաջարկում»,- հարցրեց պատգամավորը: Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ այս իրավիճակում մեր դիրքորոշումներն ու մեր պաշտպանության գործոնը պետք է լինի լեգիտիմությունը՝ միջազգային, իրավական լեգիտիմությունը՝ կապված սահմանի, ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հետ»: |
«Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ երբեք էսքան ագրեսիվ ու անհարգալից չի խոսել. ի՞նչ հակաքայլ եք առաջարկում». Խաչատրյանը՝ Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet