▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կրկին ջղաձգվում են. հիստերիայի առիթն այս անգամ Մալիշևայի հաղորդումն է

Ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի, բժշկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, «Жить Здорово» և «Здоровье» հաղորդումները վարող   Ելենա Մալիշևան  նախօրեին «Жить Здорово»  հաղորդման  «про еду»  բաժինը նվիրել է հայերին: (16: 40 րոպեից):

Հաղորդման ընթացքում ներկայացվել է հայկական ավանդական սպաս ապուրը, որը պատրաստել է  հայուհի Անժելիկան: Ապա ներկայացվել է ուզունդարա պարը: Հատկանշական է, որ Մալիշևան  հիացմունքով է  խոսել հայերի մասին՝ շեշտելով.

«Հայերը  հրաշալի ազգ են՝ աշխարհի  հնագույն ժողովուրդներից: Հիշեցնեմ,  որ Նոյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, որն այդ ժամանակ Հայաստանի տարածքում էր: Շատ հարցերով հայերին ենք պարտական՝ մասնավորապես քրիստոնեական մշակույթի շատ արժեքների առումով:»

Հաղորդավարուհու ուշադրությունը գրավել է  նաև հայուհու տարազը:  Իսկ հետո փորձել է արտաբերել  «Жить Здорово» բառակապակցության հայերեն տարբերակը:

Մալիշևայի հաղորդումը հարևան երկրում հերթական հիստերայի ալիքն է բարձրացրել:

Ադրբեջանական կայքերից մեկն անդրադարձել է հաղորդմանը՝ «Ելենա Մալիշևան ուղիղ եթերում հայերին ադրբեջանական պար է նվիրել » հավակնոտ վերնագրով հոդվածում:

Ադրբեջանցիների երևակայությունը շատ հեռուն է գնացել: Հոդվածագիրը նշում է.

«Չզարմանաք, եթե «Կալինկան» և «Կատյուշան» մի օր ներկայացվեն որպես հայկական մշակույթի գոհարներ»: Կայքը նշում է, որ գործ ունեն հայերի հերթական «գողության» հետ:

Քոչվոր հարևանները չեն զլանում՝  Մալիշևային խորհուրդ են տալիս հիվանդություններ ուսումնասիրելուց բացի ազատ ժամանակ գտնել և ավելի լավ ուսումնասիրել հայկական մշակույթը, հակառակ դեպքում՝ «Կալինկան» և  «կատյուշան» կներկայացվեն որպես հայկական մշակույթի մարգարիտներ՝  գրված Կոմիտասի կամ Արամ Խաչատրյանի կողմից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее