▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում հենց այս պահին գործ ա կարվում Էդգար Ղազարյանի վրա. Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Մամուլում տեղեկություններ են տարածվում, առ այն, որ ԱԱԾ-ում հենց այս պահին գործ ա կարվում Էդգար Ղազարյանի վրա: Էդգարը, վստահաբար այսօրվա ընդդիմադիր դաշտի կոնտենտ գեներացնող առաջատար գործիչներից մեկն ա ու բնական է, որ դա խանգարում ա նիկոլիզմին:

ԷդգարըՂազարյանն այն եզակի հանրային գործիչներից է, որ ուժ ու եռանդ չի խնայում թե խոսելու բոլոր զարգացումների մասին ու թե գործելու ցանկացած քաղաքական ակտիվության ժամանակ:

Իմ ընկալումն այն է, որ ցանկացած իրեն ընդդիմադիր համարող մարդ պարտավոր է լինելու կանգնել Էդգարի կողքին, եթե սրանք որոշեն ռեպրեսիա կիրառել իր դեմ, քանի որ նախ Էդգարն ինքը վստահաբար կաներ նույնը ցանկացածի համար ու հետո, անձը մի կողմ, սա պայքար է ստի ու մանիպուլյացիայի դեմ, պայքար արդարության համար ու հաջողել հնարավոր կլինի բացառապես կոնսոլիդացիայի պարագայում:

Հարկ եղած ժամանակ 24/7 ռեժիմով պատրաստ ենք սատարել ցանկացած ընդդիմադիր գործչի, ում հանդեպ օրվա իշխանությունները որոշեն կիրառել ռադիկալ մեթոդներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее