«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործ սարքելը վերացել է, «կեցցե՛ հեծանիվը»
Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով քննչական կոմիտեի տասնամյակի միջոցառմանը, ներկայացրեց «իրական» Հայաստանի հերթական «նվաճումները», մասնավորապես ասելով՝ «ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա ՀՀ-ում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»․․․ « ՀՀ-ում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը, արդարադատությունը ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն այլ իրականություն են»։
Ամեն անգամ այս պարոնին լսելով ապշում ես կա՛մ ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ինչպես միշտ շարունակում է ստել, մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդին։ Փաստորեն, Նիկոլի պատկերացրած արդարությունն ու արդարադատությունը դատաիրավական ամբողջ համակարգն ապազգային իշխող խմբակին սպասարկելն է, հատկապես՝ վարչապետի ընտանիքին օրենքից վեր դնելն է, մասնավորապես՝ 4 տարի է նրա ընտանիքին պատկանող բիզնեսի ապօրինությունների, փողերի լվացման, կոռուպցիոն դրսևորումների մասին հայտարարությունը և քրեական վարույթը վերահսկեց գլխավոր դատախազը՝ անելով ամեն ինչ վարչապետի ընտանիքի կողմից իրականացրած հանցագործությունը քողարկելու համար։
Հ․ Գ․ Ներկայացնեմ վարչապետի «հատուկ ծառայությունների» կողմից իմ ընտանիքի նկատամբ սարքած գործերը՝ 2019թ-ի հոկտեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից սադրանք-հարձակում կազմակերպվեց մեծ տղայիս ընտանիքի նկատմամբ, իբր նշանակվեց ծառայողական քննություն, որը չունեցավ որևէ հետևանք։ 2024թ-ի հունվարին քրեական վարույթ նախաձեռնվեց փոքր տղայիս նկատմամբ։
Չնայած տղաներս տասնամյակներ շարունակ եղել են քաղաքական պայքարի առաջին գծում՝ 2018թ-ից դադարեցրել են զբաղվել քաղաքականությամբ։
Հ․ Գ․ Վարչապետի «հատուկ ծառայությունները»՝ ոստիկանության, քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, դատախազության և վնգստացող դատավորներից կազմված կամակատար սրիկաների խումբն է, որոնք պատրաստ են վարչապետի ընտանիքի ցանկացած հրահանգ կամ ազդակ կատարել՝ գործ սարքելով ընդդիմախոսների նկատմամբ, որի ապացույցն է նախորդ օրը ԱԺ-ում Հ․ Աղազարյանի ինքնախոստովանական ցուցմունքը և Ա․ Քյարամյանի անհարգալից, սանձարձակ պահվածքը պատգամավորների նկատմամբ՝ ի ցույց դնելով գործ սարքելու և գործ փակելու իր առանձնահատուկ դերակատարումը, միաժամանակ բացահայտվեց օրվա իշխանությունների սանձարձակ, ցինիկ, անպատասխանատու, անամոթ տեսակը»։
|