▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Я не люблю/Ես չեմ սիրում.Վլադիմիր Վիսոցկի

Տեսանյութը՝ դիտելու համար սեղմեք ստորև նշված հղումը:

Я не люблю . Երաժիշտ Բատիշտան/Կիրիլ Պետրով/  հետաքրքիր ձևաչափով ներկայացնում է Վլադիմիր Վիսոցկու  «Ես չեմ սիրում» բանաստեղծությունը:

LENta.ru-ի  «Ողջերը» շարքից : 

 

Եu չեմ  սիրում կանխորոշված վախճան ու վերջ,

Կյանքից երբեք ես չեմ հոգնում, ինչ էլ լինի,

Եվ ցանկացած եղանակը չեմ սիրում հեչ,

Երբ չեմ երգում ուրախ երգերն իմ ցանկալի:

 

Ես չեմ սիրում լկտիությունը սառնասիրտ,

Զմայլանքին չեմ հավատում և, բացի այդ,

Նամակներս է երբ ընթերցում օտարն անկիրթ

Իմ թիկունքից` հետևելով ինձ աննկատ:

 

Ես չեմ սիրում, երբ դեռ կիսատ` հանկարծ փակում

Կամ զրույցը ընդհատում են տաք միջոցին,

Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում,

Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին:

 

Ես ատում եմ բամբասանքը ամեն տեսքի,

Կասկածի որդն ու հարգանքի խայթը թաքուն,

Կա՛մ երբ միշտ էլ` ի հեճուկս միայն մեկի,

Կա՛մ երկաթով հարվածում են երբ ապակուն:

 

Ես չեմ սիրում վստահությունը կուշտ ու գեր,

Լավն էն է` թող արգելակներն իմ չպահեն,

Ինձ տհաճ է, որ «պատիվ» բառն է մոռացվել,

Որ պատվի տակ զրպարտանք է պահված ու քեն:

 

Երբ կոտրված թևեր եմ ես հանկարծ տեսնում,

Դիտմամբ գութ չի ծնվում իմ մեջ, իսկ այդ մասին`

Ես չեմ սիրում բռնություն ու անզորություն,

Միայն ափսոս խաչի հանված Տեր Հիսուսին:

 

Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին,

Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում,

Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին,

Էլ ուր մնաց` հոգուս մեջ են երբ որ թքում:

 

Ես չեմ սիրում բեմահարթակ ու ասպարեզ,

Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում,

Թող առջևում տեղաշարժեր լինեն պես-պես,

Դրանք հաստատ չեմ սիրելու երբեք կյանքում:

 

Թարգմանությունը՝ Հովհաննես Սարոյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее