16-րդ թաղամասի 33 շենքի 9-րդ հարկից երիտասարդ աղջիկ է ցած նետվել ու մահացել։
|
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք, նույնպես պարզվում է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել շենքի 10-րդ հարկից։