▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 նշան, որոնք պետք է հուշեն, որ դուք ձանձրալի եք սեքսում

image1
Ժամանակի հետ «անկողնային խաղերը» զույգերի մոտ դադարում են լինել այդքան հուզիչ, որքան էլ դրանք կրքոտ լինեն հարաբերությունների սկզբում։ Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ դուք ձանձարլի եք դարձել սեքսում։ Ձեզ կպատմենք դրա 7 նախանշանների մասին։

1․ Ամոթխածություն

Որպեսզի տղամարդուն գայթակղելու հավանականությունը բարձրանա, կինը պետք է հրաժարվի համեստությունից ու գրեթե կիսով չափ մերկանա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել 40% տոկոսով բացված մարմինը ամենագրավիչն է հակառակ սեռի համար։ Սակայն եթե տղամարդու առջև մերկանալը խնդրահարույց է, կամ էլ դուք կաշկանդվում եք լույսի ներքո սիրով զբաղվելուց, ապա արդյո՞ք իմաստ ունի զարմանալ, որ դուք ձանձրալի եք անկողնում։ Որպեսզի հաճույք ստանաք ինտիմ մտերմությունից, ամենևին պարտադիր չէ իդեալական մարմին ունենալ։ Պետք է պարզապես սիրեք Ձեզ այնպիսին, ինչպին կաք։

2․ Զգուշավորություն

Երբ Ձեր զուգընկերն իր բոլոր գործողությունները անկողնում սկսում է «Կարելի՞ է» հարցով, դա չի ոգեշնչում։ Իր երկրորդ կեսին անկեղծ խոստովանությամբ ցնցելու վախը նույնպես աղքատացնում է անկողնային կյանքը։ Իհարկե, բարդ է ուժ գտնել ու խոստովանել Ձեր ցանկությունների մասին, սակայն ինչպես կարո՞ղ է Ձեր տղամարդն իմանալ դրանց մասին, եթե ոչ այդ կերպ։

3․ Անկանխատեսելիություն

Երկարատև հարաբերություններում սեքսը հաճախ վեր է ածվում առօրեական մի բանի։ Եթե բանը հասել է նրան, որ զուգընկերը կարողանում է կանխագուշակել Ձեր ամեն շարժում, ապա դա վտանգավոր ազդանշան է ու այն պետք է հուշի Ձեզ, նոր ինչ որ բան փոխելու ժամանակն է։ Օրինակ՝ եթե Ձեր նախաբանը չի ձգվում ավելի երկար, քան հինգ րոպեն է, փորձեք երկարեցնել դրանց տևողությունը, մինչև կրքին տրվելը։

4․ Պասիվություն

Իրականում չկա ոչ մի մնայուն կանոն այն մասին, թե ով պետք է նախաձեռնողականություն դրսևորի ու ակտիվություն ցուցաբերի։ Դա չի նշանակում, որ դուք պետք է միանգամից փոխվեք դերերով ու մշտապես լինեք ակտիվ։ Պարզապես երբեմն փորձեք նախաձեռնությունը Ձեր ձեռքն առնել։

5․ Էմոցիաների չափազանց բուռն, կամ էլ ընդհակառակը՝ չափազանց թույլ ցուցաբերում

Ցուցադրական բարձր տնքոցներն ու ձայները, որոշ բառերի պարբերաբար կրկնելն ու այլ նմանօրինակ բաները, կարող են անկողնում նյարդայանացնել նույնքան, որքան քար լռությունը։ Դպրոցականի պես քրքջալն ու կոկետություն անելը, կարող են վերածել սեքսը մանկական խաղի, ինչում ոչ մի լավ բան չկա։

6․ Վերլուծելու սովորություն

Դժվար թե կարելի է մեղադրել այն բանի համար, որ ինչ որ մեկը գերադասում է ամեն հարցում խորը մտորել ու ծանրութեթև անել, մինչև որոշում կայացնելը։ Սակայն սեքսի ժամանակ երբեմն պետք է պարզապես տրվել կրքին ու առանց որևէ հետին մտքի՝ հաճույք ստանալ։ Եթե վելուծենք ամեն քայլը, ապա ապա հարաբերությունները զրկվում են սպոնտանությունից, ինչը սեքսի ամենագլխավոր որակներից է։

7․ Էքսպերիմենտների գնալու ցանկության բացակայություն

Եթե Ձեզ վախեցնում է նոր դիրքերի ու դերային խաղերի վերաբերյալ առաջարկություններ անելու գաղափարը, ապա պրոցեսսից սուր զգացողություններ չեք ստանա։ Ֆանտազիաները չեն լինում «լավ» ու «վատ», այնպես որ, վստահեք Ձեր երևակայությանը։ Սկզբի համար փորձեք մեկ գավաթ գինու շուրջ զուգընկերոջ հետ քննարկել Ձեր նախասիրությունները, իսկ հետո դա կօգնի Ձեզ կյանքի կոչել դրանք։

 

Դեսից-դենից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее