▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5%–ին մի ձև հասցնում էինք, հիմա դարձրին 10%...Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

***

***

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխություններից դժգոհող առևտրականները։

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

«5%–ին մի ձև հասցնում էինք, հիմա դարձրին 10%, թղթաբանությունն ավելացրին։ Նպատակը չեմ հասկանում, սենց որ գնա, մանր ու միջին բիզնեսը կփակվի։ Նիկոլ Փաշինյանն էլ էս մասով ինչ ասում ա` շաբլոն բաներ ա ասում, իրականության հետ չի համընկնում ոչ մի բան»,– նշել է առևտրականներից մեկը։

***

Կառավարության շենքի մոտ շրջանառության հարկի բարձրացման դեմ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք վստահեցնում են՝ «Փաշինյանի կառավարության ընդունած օրենքների պայմաններում փոքր և միջին բիզնեսը մի կերպ է գոյատևում, փակման եզրին է»։ «Պարոն Փաշինյանը երբ ասում է, որ աղքատությունը մեր գլխում է, մի կողմից համաձայն եմ իր հետ։ Եթե աղքատությունը մեր գլխում չլիներ, մենք միամտաբար չէինք ընտրի իրեն։ Հավատացել եմ, որ գալիս է մարդ, ով սիրում է իր հայրենիքը, հելել եմ պայքարել եմ նախկինների դեմ, որոնց հիմա երանի եմ տալիս։ Խոսքս ուղղում եմ ՄԻՊ-ին, կառավարությունում ոչ ոք իրավունք չունի մտնի բանկային համակարգ և ստուգի իմ անձնական տվյալները։ Սխալմամբ ընտրել ենք Փաշինյանին, հիմա մտնում է բոլորիս կյանք, ընտանիք։ Գնում ենք սոցիալաի՞զմ, թե՞ Հյուսիսային Կորեա»,- ասում է ակցիայի մասնակիցը՝ հավաստիացնելով, որ շրջհարկի բարձրացման և օնլայն հարթակների առատության պայմաններում իրենց բիզնեսի հետագա գոյությունը վտանգված է։
Ակցիայի մասնակիցները միաբերան կրկնում են, որ սխլավել են, երբ ընտրել են Փաշինյանին և ՔՊ-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее