Այսօր՝ մարտի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության ծառայողները կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը:
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, ոստիկանները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը դուրս են բերել անվտանգ վայր:
Կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կինն ասել է, որ ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ստացել տնօրենից ու մեղավորն իր տնօրենն է: