▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 մթերք, որոնք կթունազերծեն օրգանիզմն ավելի լավ, քան ցանկացած այլ դեղամիջոց

Օրգանիզմը թունազերծելու կամ, ինչպես ասում են  «մաքրելու» համար այժմ բազմաթիվ դեղամիջոցներ են ստեղծվել, սակայն մինչև վերջին նորամուծությունները միշտ եղել են մթերքներ, թուրմեր կամ ավանդական միջոցներ, որոնցով հնարավոր է եղել օրգանիզմը թունազերծել: Մի շարք մթերքների մեջը օրգանիզմը  «մաքրելուն»  օգնող օգտակար նյութեր ու հանքանյութեր կան, որոնք ամբողջությամբ կարող են փոխարինել հիմնականում քիմիական բաղադրությամբ դեղամիջոցներին:
Ձեզ ներկայացնում 5 մթերք, որոնք օգտագործելուց հետո ձեր օրգանիզմը կդառնա «նորածին»:

Բազուկ

Բազուկը օրգանիզմի համար մեկ մաքրուհին է: Այն պարունակում է բջջանք, ֆոսֆոր, վիտամին C և մի շարք այլ օգտակար նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմից ավելորդ ու անպետք մնացորդների չեզոքացմանը: Բազուկը մաքրում է աղեստամոքսային տրակտը բոլոր տեսակի բակտերիաներից: Բացի այդ այն պարունակում է այսպես կոչված բետաին, որը օգնում է լյարդին տոկսիններից ազատվելու գործում:
Ինչպես օգտագործել բազուկը: Խաշած վիճակում, աղցանների մեջ, բորշի մեջ կամ թարմ հյութի տեսքով:

Կաղամբ

Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ սննդային հյուսվածքներ, որոնք օգնում են օրգանիզմին միացնել իրար սննդային ծանր մետաղներն ու տոկսինները և դուրս հանել դրանք աղիների միջոցով: Կաղամբի բաղադրության մեջ մտնում են օրգանական թթուներ, որոնք լավացնում են աղեստամոքսային տրակտի միկրոմիջավայրը, ինչի շնորհիվ մարսողության համակարգի աշխատանքը բարելավվում է: Բացի այդ կաղամբը ունի բացառիկ վիտամին U, որը չեզոքացնում է վտանգավոր քիմիական նյութերը և ստամոքսի խոցի դեպքում քիչ, թե շատ նպաստում է որ վերքը փակվի:
Ինչպես օգտագործել կաղամբը: Հյութի տեսքով, եփված կամ թարմ վիճակում:

Սխտոր

Սխտորը միայն մեկ մասը պարունակում է 400-ից ավելի օգտակար նյութեր ու տարրեր: Առաջին հերթին այն հիանալի միջոց է արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար: Սխտորը մաքրում է երակները, չեզոքացնում է տուբերկուլյոզի ցուպիկը: Սխտորի միջոցով կարելի է պայքարել աղիներում ճիճուների դեմ: Այն դրանց դուրս է շպրտում կալի հետ միասին:
Ինչպես օգտագործել սխտորը: Այն կարող եք ուղղակի ուտել կամ մանրեցնել հետո օգտագործել տարբեր ուտեստներում:

Սոխ

Սոխի գլխավոր արժեքը դա ֆիտոնցիդն է, ինչով հարուստ են նաև եթերային յուղերը: Ֆիտոնցիդի միջոցով սոխը կատարում է հակաբակտերիալ այնպիսի ֆունկցիա, որ նույնիսկ լավագույն դեղամիջոցները չեն կարող: Բացի այդ սխտորը բարելավում է մարսողությունը, օգնում է ստամոքսին առանց ծանրաբեռնվածության ու արագ  «մաշեցնել» սնունդը:
Ինչպես օգտագործել սոխը: Լավագույն տարբերակը այն ուղղակի թարմ վիճակում ուտելն է, կարելի է նաև աղցաններում օգտագործել:

Խնձոր

Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ պեկտին և բջջանք, որոնք կարգավորում են ամբողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը՝ միացնում են իրար տոկսիններն ու շլակերը ու դուրս բերում օրգանիզմից: Բացի այդ խնձորը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և ազատում է փորկապությունից: Խնձորի միջոցով կարելի է պայքարել այնպիսի վիրուսների դեմ, ինչպիսին են A խմբի վիրուսները, ստաֆիլակոկը, դիզենթերիան և պրոտեյը:
Ինչպես օգտագործել խնձորը: Թարմ վիճակում, մանրացրած, հյութի տեսքով կամ կարելի է շիլա պատրաստել:
Դիետոլոգների խոսքով, այս մթերքները ավելի լավ են թունազերծում օրգանիզմը, քան որևէ այլ դեղամիջոց: Բացի այդ դրանք պարունակում են մի շարք վիտամիններ, որոնք նպաստում են իմունիտետի բարձրացմանը ու օրգանիզմի տոնուսի կարգավորմանը:

Վրեժ Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее