shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդգար Ստեփանյանը, ում նկատմամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սամվել Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 139 հոդվածի 3-րդ մասի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) հատկանիշներով: ՀԿԳ ավագ քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Է. Ստեփանյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննչական մարմին միջնորդությունը, և Է. Ստեփանյանը դատարանից տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասներն այստեղ: