shamshyan.com-ը գրում է, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր սեպտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով:
Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 46 ամյա Վլադմիր Մանուկյանը փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել:
Ոստիկանները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ երբ քաղաքացին փորձել է իրեն ցած նետել դա նկատել է Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվական ծրագրի տնօրեն Գևորգ Ալթունյանը, ով իր ավտոմեքենայով այդ պահին անցնելուց է եղել, Ականատեսները ոստիկաններին պատմել են, որ նկատեցիքն, «որ այդ տղամարդը կամրջի մոտ, մի որոշ ժամանակ կանգնելուց հետո գրպանից հանեց դրամապանակն ու բջջային հեռախոսը դրեց գետնին, և երբ ոտքը անցկացրեց կամրջի հակառակ կողմը որպեսզի իրեն ցած նետի մի երիտասարդ տղա կամրջի վրա կանգնեցրեց ավտոմեքենան, և դուրս գալով հասցրեց բռնել այդ տղամարդուն, ու որոշ ժամանակ անց իմացանք, որ տղամարդուն փրկած երիտասարդը Գևորգ Ալթունյանն է»:
Մանրամասներն այստեղ: