PastInfo-ն գրում է. Հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել. 44-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ կախվելով հյուրասենյակի դռնից:
Հայտնի է դարձել, որ նախօրեին Շոպրոնի փողոցի բնակարաններից մեկում տղամարդն ինքնասպանություն է գործել՝ պոլիէթիլենային պարանով կախվելով բնակարանի հյուրասենյակի դռնից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: