43-ամյա Բորիս Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի տանը իր՝ ակնհայտ 16 տարին չլրացած դստերը` Շ. Հ-ին, պառկեցրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
43-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet