Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և օգնության կարիք ունեն: Այս մասին հայտարարություն է տարածել Wrestling - Armenia ֆեյսբուքյան էջը:
«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ:
Արյուն կարող են տալ.
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
Դեղնախտ երբևէ չտարած
Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:
Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»:
Նշենք, որ Կոտայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 4 երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։ Մյուս տուժածները տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։ |