shamshyan.com-ը գրում է, որ հունիսի քսանհչորսին, կեսգիշերից քիչ անց, երեք երիտասարդ տղաներ Հաղթանակ կամրջի վրա կարողացել են կանխել 25-30 տարեկան տղայի ինքնասպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղաները, որոնց անուններն են Արսեն, Մելս, Արթուր, նկատում են, որ այդ երիտասարդ տղան արդեն մարմնի կիսով չափը կամրջից այն կողմ է գտնվում: Տղաները կարողացել են նրան բռնել և բերել կամրջի մայթեզր:
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը տղաներին հայտնել է, որ 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ունի և չի կարողանում մարել այն և այլ ելք չունենալով, որոշել էր ինքնասպան լինել:
Մանրամասներն այստեղ: