▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02։35-ի սահմաններում Մասիս քաղաքի տարածքում ավտոմեքենայի հարվածի հետեւանքով վնասվել է միջին ճնշման գազատարը։

Ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Սիփանիկ, Նորամարգ եւ Սիս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։

Վերը նշված համայնքների գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնման աշխատանքների ավարտից անմիջապես հետո։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее