▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

29-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը խոշտանգելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի 29-ամյա բնակիչը՝ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի ազատությունից զրկելու և խոշտանգելու կասկածանքով։

2016 թվականի փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում որոշում է կայացվել՝ Ստեփանավան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Լոռու մարզի դատախազությունը մարտի 9-ին վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (ազատությունից ապօրինի զրկելը) և նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների  արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 29-ամյա տղամարդը 2015 թվականի օգոստոսից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի զրկել է ատազությունից, առանձին դաժանությամբ խոշտանգել։

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով 29-ամյա տղամարդը մարտի 25-ին ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее