▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

26-ամյա կինը 5 երեխա է լույս աշխարհ բերել ընդամենը 2 րոպեում

Ավստրալիայի Պերթ քաղաքում բնակվող Քիմ Տուչին հնգյակ է լույս աշխարհ բերել: 26-ամյա ավստարլուհու ծննդաբերությունը արտասովոր է եղել ոչ միայն 5 երեխայի ծնունդով, այլև նրանով, որ կինը նրանց լույս աշխարհ է բերել ընդամենը 2 րոպեում: Նորածիններից չորսը աղջիկ են, մեկը՝ տղա: Նրանք բոլորն առողջ են:

Նշվում է, որ Քիմը արդեն 9-ամյա տղա ունի իր նախորդ ամուսնությունից և 2 դուստր ներկայիս  ամուսնուց:

Հնգյակի մասին հայտնի է դարձել միայն ուլտրաձայնային զննման ժամանակ, երբ մայրը խնդրել է նորից նկարել պտուղներին՝ նրանց ավելի լավ տեսնելու համար, քանի որ մինչ այդ բժիշկները հայտնել էին, որ զույգ է ծնվելու:

 

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее