▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

222 lava-ին 1 տարով զրկել են վարորդական իրավունքից․ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում գերազանցել էր թույլատրելի արագությունը

222 lava-ին 1 տարով զրկել են վարորդական իրավունքից․ Այս մասին նա հայտնել է  ինստագրամյան իր էջում/Դիտեք՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/։ Նա  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում գերազանցել էր թույլատրելի արագությունը

«Ժողովուրդ» օրաթերթն էր ահազանգ ստացել, որ հայ բլոգեր Էրիկ Շահբազյանը՝ նույն ինքը 222 lava-ն, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում երթևեկել է ոչ թյույլատրելի արագությամբ։ Այն հատվածում, որտեղ վարել և նկարահանել են տեսանյութը թույլատրելի արագությունը սահմաված է մինչև 100 կմ/ժ, իսկ բլոգերը վարել է առնվազն 210 կմ/ժ արագությամբ։

Ըստ ՀՀ օրենքի՝ ահմանված արագությունը գերազանցելու դեպքում ենթադրվում է մեկ տարով վարորդական վկայականից զրկում։

Թերթը կապ էր հաստատել բլոգեր Էրիկ Շահբազյանի հետ, ով ասել էր․ «Իրենք ինձ չեն կարող զրկել, քանի որ դա իրական չի, ես կարող ա ինադու սարքել եմ էդի։ Չեն կարող ապացուցել»։

Հարցին թե ինչպես է դա հնարավոր, եթե դուք կողքից մեկնաբանություններ եք անում, նա նշել էր, որ դա ապացուցել հնարավոր չէ, կողքից ո՛չ արագություն ֆիքսող տեսախցիկների նկարահանում կա, ո՛չ դրսից նկարահանում․ «Եթե կարան օրինական զրկել, թող զրկեն, բայց չեն կարողանա, որովհետև չեն կարող ապացուցել։ Ես զուտ վիդեո եմ արել հավեսի համար, եթե կարող են օրենքով զրկել, թող զրկեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее