Գտնվել է Անուշ Բունիաթյանը, ով արդեն տաս օր է փնտրվում էր ՀՀ Ոստիկանության կողմից: 21-ամյա Անուշին ողջ և առողջ գտել են Մարզահամերգային համալիրի շրջակայքում: Աղջկան գտնելու համար օգնել է քաղաքացիների արձագանքը, ովքեր նրա հետ կատարվածի մասին տեղեկացել են լրատվական կայքերի տարածած հաղորդագրությունների միջոցով:
Առավել մանրամասն տեղեկությունները հայտնի կլինեն այն բանից հետո, երբ Անուշը ինքը բացատրություններ կտա իր անհայտացման հանգամանքի հետ կապված:
Հարգանքներով՝ Անուշ Բունիաթյանի դասընկերներ