▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա երիտասարդը կասկածվում է անչափահաս տղա երեխային բռնաբարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է մարզի 20-ամյա բնակիչը՝ անչափահաս տղա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

2017թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 01:45-ին, Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձը, գումարով սիրաշահելով և խանութից գնումներ կատարելու պատրվակով, խաբեությամբ իր թոռանը՝ 2010թ. ծնված տղա երեխային, տարել է միջնակարգ դպրոցի բացօթյա զուգարան և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ դեկտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում։ 7-ամյա երեխան ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1997թ.։ Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Կատարված քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մատնացույց է արել դեպքի վայրը, նկարագրել երեխայի նկատմամբ կատարած բռնի գործողությունները։

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է

 անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության

 օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее