shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր`մարտի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի :
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 14-ամյա Վաղինակ Թադևոսյան էր , իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում