Պարզվում է՝ կյանքը Հայաստանում այնքան անհոգ է, որ հայրենի կառավորությունը չգիտի, թե որտեղ սպառի իր պահուստային ֆոնդի միջոցները: Աղքատության այս պայմաններում 195 հազար ԱՄՆ դոլար հատկացնել ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակին՝ նույնն է, ինչ ժանտախտի ժամանակ խրախճանք անել:
Երբ կառավարության նախաձեռնությամբ և ԱԺ իշխող կոալիցիայի կնիքով՝ գործազուրկները զրկվեցին 18 հազար դրամ նպաստից, գործադրից հիմնավորեցին, թե աղքատ երկիր համար նպաստ տալու այս համակարգն արդյուավետ չէ և միջոցներն ուղղելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հարցը տրամաբանական է՝ աղքատ երկիր համար արդյունավե՞տ է այդքան միջոցներ հատկացնել ավտոպարկի թարմացմանը, եթե չեք իրականացրել հանրությանը տված՝ նոր աշխատատեղերի ստեղծման խոստումը:
Հ.Գ. Եթե Հայաստանում մեկ աշխատատեղի ստեղծման համար անհրաժեշտ է միջինը 2-3 հազար դոլարի ներդրում իրականացնել, ապա 195 հազար դոլարով կարելի էր առնվազն 65 նոր աշխատատեղ ստեղծել: Սա այն դեպքը կլիներ, երբ քաղաքացին կասեր, որ պետությունը 18 հազար դրամ նպաստը կտրելով, ցանկանում էր լուծել ոչ թե իր աղքատության, այլ գործազրկության խնդիրը: