▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17 տարեկան պատանին կարողանում է քայլել միայն ցավազրկողների ազդեցության տակ. նա օգնության կարիք ունի

 

Դավիթ Մարկոսյանը ծնվել է 1997թվականին: 2010 թվականին նրա մոտ հոդային սուր ցավեր են նկատվում, ծնողները դիմում են բժիշկի եւ ախտորոշվում է յուվինիլ իդիոպատիկ արթրիտ, ինչպես նաեւ պարբերական հիվանդություն: Երեխան դժվարանում է քայլել, սկսում է ցավազրկող դեղեր ընդունել: Հայաստանում նրա բուժումը շարունակելն անիմաստ է, քանի որ հայաստանյան պայմաններում արվել է ինչ հնարավոր է: Դավիթը գտնվում է Արաբկիր ԲԿ ռեւմոտոլոգիական եւ պարբերական դիսպանսեր հսկողության տակ, ստանում է հորմոնալ եւ ցիտոստատիկ բուժում: Ներկա պահին հիվանդությունը սրացման փուլում է:

Դիմելով եվրոպական կլինիկաներին՝ պարզվել է, որ Գերմանիայում Դավթին հնարավոր է բուժել, սակայն դրա համար անհրաժեշտ է 15000 Եվրո: Այս միջոցների հայթայթման խնդրանքով Դավթի մայրը՝ Գոհար Դանիելյանը, դիմում է բարի մարդկանց աջակցությանը՝ 17 տարեկան իր որդուն այդ տանջալի ցավերից ազատելու ակնկալիքով:

Դավթի ծնողների հեռախոսահամարն է՝ +37496 611 417:

Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16040067783900 /

ՀՀ դրամ/, 16040067783901 /ԱՄՆ դոլար/, 16040067783902 /Եվրո/, 16040067783903 /ՌԴ ռուբլի/, SWIFT:

ARMJAM22:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее