lorinews.am-ի փոխանցմամբ՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորի թիվ 24 դպրոցում: Դասամիջոցին դեռևս անհայտ անձինք վեճի են բռնվել նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Գևորգյանի հետ: Վիճաբանության ընթացքում դանակով հարվածել են Տիգրանի սրտին: Հիվանդանոցում դպրոցի տնօրենն ու հարազատները Lorinews.am-ի թղթակցին հայտնել են, որ վնասվել է տղայի սրտի թաղանթը, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Չի բացառվում, որ տղային կտեղափոխեն մայրաքաղաք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում