Քաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
1. Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ:
2. Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել:
3. Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել:
4. Չլավացող վերքը, կախված տեղից, կարող է բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել:
5. Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել:
6. Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել:
7. Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:
8. Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել:
9. Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել:
10. Անբացատրելի արնահոսումը կարող է աղիքների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:
Աղբյուրը՝ Վերջին Բլոգ